15.01.13

Սամվել Վասիլյանը նշանակվել է ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալի պաշտոնում  

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` հունվարի 14-ի հրամանագրով Սամվել Վասիլյանը նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով:

Սամվել Վասիլյանը ծնվել է 1963թ. փետրվարի 19-ին Երևանում։ 
1980թ. ավարտել է Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը: 
1981-83թթ. ծառայել է խորհրդային բանակում: 
1984-91թթ. աշխատել է Երևանի հաստոցաշինական գործարանում որպես խառատ, ապա ընտրվել է գործարանի ՀԵՄ նախագահ: 
1991-93թթ. աշխատել է «Միտք» երիտասարդական կազմակերպությունում որպես տնօրեն: 
1992-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 
1993-96թթ. աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում որպես իրավաբան, ապա` ծրագրի ղեկավարի տեղակալ: 
1996-98թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ, ապա՝ բաժնի պետ:
1998-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում որպես գլխավոր մասնագետ, ապա` խորհրդատու:
ՀՀ Նախագահի 2007թ. հուլիսի 21-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ մինչև 2013 թվականի հունվարի 15-ը: 
2013թ. հունվարի 14-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է նույն պաշտոնում` ևս վեց տարի լիազորությունների ժամկետով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ