26/04/2011

Սեղանի թենիսի առաջնությունը կայացավ

   

Ապրիլի 23-ին <<Հայաստան>>մարզական միության մարզադահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի աշխատողների միջև: Մրցաշարը կազմակերպել էր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը: Մասնակցության համար հայտ էին ստացվել ՀՀ ՔԾ խորհրդից, Բնապահպանության, Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններից, ինչպես նաև Սյունիքի և Կոտայքի մարզպետարաններից: Հիմնական պայմանն այն էր, որ մրցաշարին չէին կարող մասնակցել միջազգային կամ հանրապետական մրցումների մասնակցած արհեստավարժ մարզիկներ:
Մրցաշարի մասնակիցներին ողջունեց և հաջողություններ մաղթեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Վահան Մամիկոնյանը` նշելով, որ նման միջոցառումները համակարգի աշխատակիցներին շփվելու, միմյանց ճանաչելու հնարավորություն են տալիս և բխում են առողջ ապրելակերպի սկզբունքից: Նա նաև շնորհակալություն հայտնեց ՙՀայաստան՚ մարզական միությանը` մրցաշարի անցկացմանը սիրով աջակցելու համար:
Մասնակիցները բաժանվեցին երկու ենթախմբի: Շրջանաձև մրցակցության արդյունքում կիսաեզրափակիչ անցան ՀՀ ՔԾ խորհրդի, Գյուղատնտեսության նախարարության, Սյունիքի և Կոտայքի մարզպետարանների ներակայացուցիչները: Եզրափակիչում ուժերը չափեցին ՔԾ խորհրդի անդամ Վահան Մամիկոնյանը և Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանը, ովքեր զբաղեցրին համապատասխանաբար առաջին և երկրորդ հորիզոնանակնները: Երրորդ մրցանակակիր դարձավ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը: Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով:
Սա քաղաքացիական ծառայության համակարգի աշխատակիցների միջև կազմակերպվող սեղանի թենիսի երկրորդ մրցաշարն էր: Առաջին անգամ նման միջոցառում անցկացվել է 2007 թվականին ՀՀ ՔԾ խորհրդի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ