20.05.12

Աշխատանքային հանդիպում ՀՀ ՔԾԽ-ում   

Սեպտեմբերի 19-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանն ընդունել էր <<Կառավարման եւ ղեկավարման զարգացման աջակցություն>> (OECD) կազամկերպության եւ Եվրոպայի Միության համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի համակարգող Ջուլիո Նաբայիսին և ԵՄ խորհրդատվական խմբի անդամ Կառլ Ուլբրիխտին:
Հանդիպման նպատակն էր քննարկել եվրաինտեգրման ծրագրերի շրջանակում Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցերը: Կողմերը քննարկեցին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և SIGMA-ի` արդեն եռամյա համագործակցության արդյունքները, ինչպես նաև հետագա գործակցության ուղղությունները, այդ թվում նաև` քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման քաղաքականության մշակման աշխատանքներին վերաբերող հարցերը:
ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը հյուրերին ներկայացրեց մշակվող քաղաքականության հիմնական նպատակներն ու ուղղությունները` գոհունակություն հայտնելով նաև այս հարցում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին  SIGMA-ի ցուցաբերած փորձագիտական աջակցության համար:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը և SIGMA-ն համագործակցում են 2009 թվականից: 2010թ. Խորհրդի նախաձեռնությամբ և առաջարկությամբ SIGMA-ն մոնիթորինգի ենթարկեց Հայաստանում գործող քաղաքացիական ծառայության համակարգը և հանդես եկավ կարևոր առաջարկություններով, որոնք ընկան համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելուն ուղղված բարեփոխումների և քաղաքականության մշակման հիմքում: 


 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ