ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐ

Լիտվայի Հանրապետություն. 2011թ. սեպտեմբերի 7-ին Երևանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության հարցերով վարչության միջև: Հուշագրի շրջանակներում համագործակցություն է նախատեսվում հետևյալ ոլորտներում.

  • քաղաքացիական ծառայության նորամուծություն և կառավարում,
  • հանրային ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում,
  • հանրային ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման  տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիայի  կիրառում,
  • քաղաքացիական ծառայության ոլորտում ծառայությունների մատուց­ման բարելավում:

Իռլանդիայի Հանրապետություն. 2010թ. սեպտեմբերի 6-ին Դուբլինում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Իռլանդիայի հանրային նշանակումների ծառայության միջև: Հուշագիրը, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսում է զարգացնել քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքները և կառավարչական հմտություններն եվրոպական ինտեգրացիայի բնագավառում:
: Իտալիայի Հանրապետություն. 2009թ. դեկտեմբերին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության հանրային կառավարման դեպարտամենտի և ՀՀ ՔԾԽ միջև` հանրային կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Tiri.  2009թ. դեկտեմբերի 24-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՏԻՐԻ բրիտանական կազմակերպության  և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի միջև` հանրային  ինտեգրման կրթական ցանցի շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Հուշագրի շրջանակներում ծրագրվում է իրականացնել վերապատրաստման դասընթացների մշակման  և ուսումնասիրության միջոցառումներ, մշակել հանրային կառավարման բնագավառի վերաբերյալ կարճաժամկետ դասընթացների մոդուլներ, ինչպես նաև զարգացնել Հայաստանում հանրային ինտեգրման ոլորտում աշխատելու  և հետազոտություններ իրականացնելու ցանկություն ունեցող կազմակերպությունների հնարավորությունները:
Բրիտանական խորհուրդ. 2009թ. նոյեմբերի 17-ին եռակողմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Քաղաքացիական Ծառայության Խորհրդի և Բրիտանական Խորհրդի միջև: «Եվրամիություն. համագործակցություն և հմտություններ» բաղադրիչի միջոցով նախատեսվում է կատարելագործել Հայաստանի քաղաքացիական ծառայողների մասնագիտական հմտությունները:
Ուկրաինա. 2009թ. սեպտեմբերին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակությունը գտնվում էր Ուկրաինայում` համագործակցության զարգացման ուղիների շուրջ բանակցություններ վարելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով: Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել Ուկրաինայի պետական ծառայության գլխավոր վարչության պետ` Տ. Մոտրենկոյի, նրա տեղակալների և Ուկրաինայի պետական ծառայության գլխավոր վարչության ստորաբաժանումների ղեկավարների հետ: 2009թ. սեպտեմբերի 3-ին ստորագրվել է Փոխմբռնման Հուշագիր` ՀՀ ՔԾԽ և Ուկրաինայի պետական ծառայության գլխավոր վարչության միջև: Հաստատվել է 2010թ.  համագործակցության ծրագիր:
Կիպրոսի Հանրապետություն. 2009թ. հուլիսի 7-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ ՔԾԽ և Կիպրոսի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև: Հուշագիրը նախատեսում է համագործակցություն հանրային ոլորտի կազմակերպությունների կառուցվածքների գնահատման, օրենսդրության և վարչական ընթացակարգերի պարզեցման, աշխատանքային մեթոդների բարելավման, կառավարման արդի տեխնոլոգիաների ներմուծման, աշխատակազմերի ունակությունների կատարելագործման, հանրային ծառայության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կադրերի պատրաստման ոլորտներում: Հուշագիրը նախատեսում է նաև համագործակցության տարեկան աշխատանքային ծրագրերի ստորագրում:
Բուլղարիայի Հանրապետություն. Բուլղարիայի պետական կառավարման և վարչական բարեփոխումների նախարարության հետ երկկողմ համագործակցության զարգացման հարցերի շուրջ բանակցություններ վարելու, փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով 2006 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը խորհրդի պատվիրակությունը մեկնեց Բուլղարիա` Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորությամբ: Փոխըմբռնման հուշագիրը կնքվեց 2006 թվականի դեկտեմբերի 19-ին Սոֆիայում` ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանի և Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման և վարչական բարեփոխումների նախարար Նիկոլայ Վասիլևի միջև: Հուշագրի նպատակն է ընդլայնել համագործակցությունը պետական ծառայության բնագավառում, խթանել հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդել շարունակական համագործակցությունը նաև եվրոպական ինտեգրացիայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում` առաջնորդվելով իրավահավասարության, փոխշահավետության և փոխադարձ բարօրության սկզբունքներով:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ՉԺՀ կադրերի նախարարության հետ իր համագործակցությունը սկսել է դեռևս 2005 թվականից, երբ ՀՀ ՔԾԽ պատվիրակությունն այցելեց Չինաստան` կադրերի հետ տարվող աշխատանքում չինական փորձն ուսումնասիրելու նպատակով: 2006թ. ապրիլին տեղի է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կադրերի նախարարության պատվիրակության փոխադարձ այց` փոխնախարար Վան Սյաոչուի գլխավորությամբ: Այցի արդյունքում ստորագրվել է համագործակցության հուշագիր` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ՉԺՀ կադրերի նախարարության միջև: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել մարդկային ռեսուրսների կառավարման, կադրերի պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման, համատեղ գիտաժողովների կազմակերպման, ծրագրերի իրականացման և այլ բնագավառներում:

Միջազգային կազմակերպություններ

Համաշխարհային Բանկ

ՀՀ կառավարության և ՀԲ-ի ջանքերով նախապատրաստվել է «Հայաստան - պետական հատվածի արդիականացում» վարկային ծրագիր, որի կենտրոնական բաղադրիչներից է հանդիսանում քաղաքացիական ծառայությունը: “Քաղաքացիական ծառայության կառավարման ուժեղացում” բաղադրիչի ներքո արդեն իրագործվել են մի շարք միջոցառումներ. համակարգչային ներքին ցանցի ստեղծում քաղաքացիական ծառայության համապատասխան մարմինների միջև, համակարգչային ծրագրի մշակում մրցույթների, ատեստավորման, անվանացանկի վարման, մրցութային և ատեստավորման հանձնաժողովներ ստեղծելու գործընթացը կատարելագործելու նպատակով: Հիմնադրվել է հանրային տեղեկատվական կենտրոն, տեխնիկապես հզորացվել  է խորհուրդը, ինչպես նաև Պետական Կառավարման Ակադեմիան: Եվրոպական կայուն փորձն ուսումնասիրելու նպատակով ծրագրի շրջանակներում ուսումնական այցեր են կազմակերպվել Լեհաստան, Սլովենիա, Իռլանդիա, Ֆրանսիա:
Սույն թվականի մարտի 19-ին IBRD/ՎԶՄԲ գործադիր տնօրենները համաձայնություն են տվել մեկնարկելու երկրորդ հանրային ոլորտի արդիականացման վարկային ծրագիրը` 9 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:

 Եվրամիություն

SIGMA. 2008 թվականից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը համագործակցում է Եվրամիության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության(OECD) SIGMA ծրագրի հետ: SIGMA-ն նախաձեռնվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 1992թ.՝ կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների պետական ծառայության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին աջակցելու նպատակով։ Հետագայում, ԵՄ-ի ընդլայնմանը զուգահեռ, SIGMA-ն ընդլայնել է համագործակցության շրջանակները: ԵՄ-ի
«Հարևանության քաղաքականության ծրագրի» հաստատումից հետո այժմ SIGMA-ն ընդլայնում է համագործակցության շրջանակները նաև հարավկովկասյան երկրների և մասնավորապես Հայաստանի հետ։ 2009-2011թթ. այս ծրագրի մեթոդական և փորձագիտական  աջակցությամբ Հայաստանում քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինների մասնակցությամբ կազմակերպվել են համատեղ սեմինարներ` Հայաստանում քաղաքացիական ծառայության արդի հիմնախնդիրների և զարգացման միտումների, ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության և ուղղվածության, համակարգի արդյունավետության բարձրացման, օրենսդրական դաշտը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, համակարգի գրավչությունը բարձրացնելու, համալրման, ծառայողների առաջխաղացման, մարդկային ռեսուսների կառավարման և զարգացման ուղղություններով:
2009թ. նոյեմբերին SIGMA-ն Հայաստանում իրականացրեց քաղաքացիական ծառայության համակարգի գնահատում և կարիքների ուսումնասիրություն` պարզելու համակարգի կենսունակությունը, զարգացման հնարավոր ուղղություններն ու հեռանկարները, և հանդես եկավ անկախ վերլուծությամբ ու առաջարկություններով` քաղաքացիական ծառայության համակարգի բոլոր ուղղությունների վերաբերյալ /սկզբունքներ, շրջանակ, հաշվետվողականություն, իրավունքներ և պարտավորություներ, պրոֆեսիոնալ անկախություն, համալրում, վերապատրաստում, վարձատրություն, կատարողականի գնահատում, ինչպես նաև համակարգի կառավարման կարողություն/:
2011թ. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հանդես եկավ 2012-2015թթ. համակարգի զարգացման քաղաքականության հայեցակարգի մշակման նախաձեռնությամբ` որին SIGMA-ն ցուցաբերում է փորձագիտական ու մեթոդական լուրջ աջակցություն:

Արևելյան գործընկերություն

2009թ. մայիսի 7-ին Պրահայում կայացած գագաթաժողովն ազդարարեց Արևելյան գործընկերության մեկնարկը: Գագաթաժողովի ընթացքում ստորագրվեց Արևելյան գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիր` հիմք դնելով առավել սերտ համագործակցությանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը: Արևելյան գործընկերությունը նախատեսված է ընդլայնելու համագործակցությունը ԵՄ 27 անդամ երկրների և նախկին ԽՍՀՄ եվրոպական հատվածի վեց պետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Ադրբեջանի միջև: Արևելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությունն իրականացվում է չորս տարբեր թեմատիկ պլատֆորմների միջոցով.
1. ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն
2. տնտեսական ինտեգրում և համապատասխանեցում ԵՄ քաղաքականության   հետ,
3. էներգետիկ անվտանգություն,
4. մարդկանց միջև շփումներ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հանդիսանում է Արևելայն գործընկերության ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն հարթակի հանրային ծառայության բարեփոխում աշխատանքային խմբի անդամ:
    2011 թվականի հոկտեմբերի 6-ին Տալլինում կայացավ հանրային ծառայության բարեփոխում աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որի արդյունքների հիման վրա կազմվեց աշխատանքային խմբի 2012-2014թթ. աշխատանքային ծրագիրը:   
Աշխատաքային ծրագրի շրջանակներում 2012 թվականի մարտի 29-ին Թբիլիսիում տեղի է ունեցել «Հանրային պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերի թափանցիկություն և հանրային ոլորտի բաց տվյալներ» թեմայով աշխատաժողով:
          2012 թվականի ապրիլի 23-ին Թբիլիսիում տեղի է ունեցել «Տվյալների փոխանակման ենթակառուցվածքը` որպես էլ-կառավարման բաղկացուցիչ մաս» թեմայով աշխատաժողով:
2012թ. մայիսի 16-ին Բուխարեստում տեղի է ունեցել հանրային կառավարման ոլորտում թափանցիկության, էթիկայի և ազնվության օրենսդրության վերաբերյալ աշխատաժողով:
2012թ. հունիսի 14-ին Թբիլիսիում կայացավ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների մասնագիտական խմբի երկրորդ հանդիպումը:
2012թ. հուլիսի 2-13-ը Վարշավայում կայացավ Լեհաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության վարչության ներկայացուցիչների և Հանրային կառավարման ազգային դպրոցի կողմից Արևելյան գործընկերության ակադեմիայում կազմակերպված «Արժեքների վրա հիմնված կառավարում թեմայով դասընթացը:
  Եվրոպայի Խորհուրդ - Եվրոպայի Խորհրդի խորհրդատվական մարմինը` Վենետիկի Հանձնաժողովը, արևելյան և հարավ-արևելյան երկրների պետական կառավարման համակարգերի ծառայողների համար առաջարկում է խորհրդատվություններ, սեմինարներ, առաջավոր փորձի փոխանակումներ: Հանձնաժողովի հետ Խորհրդի համագործակցության արդյունքում քաղաքացիական ծառայության համապատասխան մարմիններից, ինչպես նաև խորհրդի աշխատակազմից թվով 45 քաղծառայողներ տարաբնույթ թեմաներով վերապատրաստում են անցել Իտալիայի Թրիեստ քաղաքում: Վերադարձից հետո ստացած գիտելիքներն ու հմտությունները փոխանցվում են գործընկերներին:
Միավորված Ազգերի Կազմակերպություն - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ակտիվ համագործակցություն է սկսել Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների հարցերով ՄԱԿԶԾ/UNDP-ի տարածաշրջանային կենտրոնի հետ /RCPAR/: RCPAR ծրագրի շրջանակներում Աշխատանքի Միջազգային Կազմակերպության Թուրինում գտնվող Միջազգային վերապատրաստման կենտրոնում կազմակերպվում են ամենամյա համաժողովներ` միտված համագարգող պետությունների միջև էլեկտրոնային համագործակցության բազայի ստեղծմանն ու կիրարկմանը:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ