05.08.2011

ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ ՔԾԽ պատվիրակությանը

   

Օգոստոսի 5-ին Լեռնային ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիական ծառայության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: ԼՂՀ նախագահը կարեւորել է այս ոլորտի դերն ու նշանակությունը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ գոհունակությամբ ընդգծելով երկու հայկական հանրապետությունների համանուն կառույցների միջեւ ակտիվ փոխգործակցությունը: Երկուստեք կարեւորվել է դրական դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը, պաշտոնատար այլ անձիք:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ