17.04.13

«Հանրային ծառայության հանձնակատարություն` պրոֆեսիոնալիզմ, կատարողականություն - գերազանցություն» թեմայով ուսումնական ծրագիր

Հանրային կառավարում ինթերնեյշընալը (PAI) հայտնում է, որ 2013 թվականի նոյեմբերի 11-15-ը Լոնդոնում կանցկացվի «Հանրային ծառայության հանձնակատարություն` պրոֆեսիոնալիզմ, կատարողականություն - գերազանցություն» ուսումնական ծրագիրը:

Սույն ուսումնական ծրագիրը, որը բարեհաջող կերպով իրականացվում է 2004 թվականից, իր տեսակի մեջ եզակի է Մեծ Բրիտանիայում: Ծրագիրն ուղղված է հանրային ծառայության ոլորտի հանձնակատար անձանց և նրանց ղեկավարությանը, խորհրդարանականներին և Քաղաքացիական ծառայության օրենքի նախապատրաստման կամ իրականացման գործընթացներում ներգրավված այլ անձանց, բարձրաստիճան քաղաքական գործիչներին և ղեկավարներին, որոնք շահագրգռված են իրենց քաղաքացիական ծառայության արդյունավետության բարելավմամբ: Ուսումնական շաբաթի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենանք`

  • բանավիճել առաջատար գործիչների հետ` թեմաների շուրջ, որոնք վերաբերում են հանրային և քաղաքացիական ծառայությանը, օրինակ` ինստիտուցիոնալ շրջանակներին, ներգրավմանն ու նշանակմանը, քաղծառայության զարգացմանը, քաղծառայության գրավչությանը և քաղծառայությունը ղեկավարող օրենսդրությանը,
  • այցելել ոլորտին վերաբերող ամենակարևոր հաստատություններ ու գործիչների, որոնց շարքում կլինեն ըստ ամենայնի` նախարարների կաբինետի քարտուղարությունը, Քաղաքացիական ծառայության հանձնաժողովը, պետնշանակումների հանձնակատարը, Հասարակական կյանքում ստանդարտների հանձնաժողովը և Համայնքների պալատը: Այս այցերը մասնակիցներին հնարավորություն կտան կարևոր կապեր հաստատել Մեծ Բրիտանիայում,
  • այլ մասնակիցների հետ կիսել Ձեր փորձը, վերանայել Ձեր սեփական մարտահրավերները և այդ մարտահրավերներին արձագանքելու գործողությունների ծրագիր կազմել:
  • 2000 թվականից ի վեր այս ծրագրերի մասնակցածների 94 տոկոսը կարծում է, որ ծրագրերն ընդհանուր առմամբ լավ / շատ լավ համապատասխանում են իրենց նպատակներին ու ձգտումներին, իսկ 93 տոկոսը կարծում է, որ ծրագրերն արժեքավոր / շատ արժեքավոր են եղել իրենց աշխատանքի կտրվածքով:
    Ուսման վճարը կազմում է 1900 (հազար ինը հարյուր) ֆունտ սթերլինգ (առանց ԱԱՀ-ի): Ծրագրի կազմակերպիչները պատրաստ են 10 տոկոսի զեղչ տրամադրել, եթե ուսման վճարումը կատարվի ծրագրի մեկնարկից հետո 30 օրից ոչ ուշ: Տրամադրվում է ևս 10 տոկոսի զեղչ, եթե ֆինանսավորող կազմակերպությունը մեկ օրացուցային տարում հովանավորում է 3-ից ավելի անձանց ուսուցումը:
    Եթե Ձեզ հետաքրքրեց այս ծրագիրը, ապա կարող եք լրացնել դիմումը, ուղարկել փոստով կամ առցանց:
    Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

     
    Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ