Նորություններ


31.05.2013

Մշակվել է հեռահար վերապատրաստման նոր համակարգ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում քննարկում է կազմակերպվել քաղաքացիական ծառայողների էլեկտրոնային, հեռահար ուսուցման համակարգի ներդրման խնդիրների շուրջ: Մասնավորապես քննարկվել են հեռահար ուսուցման ծրագրի գործարկման տեխնոլոգիական լուծումների ընթացիկ աշխատանքները Մանրամասն »

24.05.2013

ՀԲ-ն աջակցում է քաղաքացիական ծառայության բարեփոխումներին

Մայիսի 23-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Համաշխարհային Բանկի ավագ տնտեսագետ Իգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու համար քաղաքացիական ծառայության համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումներին ընդառաջ ՀԲ-ի հետ համագործակցության ուղղությունները: Մանրամասն »

15.11.2012

Սամվել Վասիլյանը նշանակվել է ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալի պաշտոնում

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` հունվարի 14-ի հրամանագրով Սամվել Վասիլյանը նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով: Մանրամասն »

15.11.2012

Քաղաքացիական ծառայության համակարգը` 2012-ին

2012թ. Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում հայտարարվել է թափուր պաշտոնների զբաղեցման մասին 750 հայտարարություն, որոնցից կայացել է 665-ը: 85 մրցույթներ չեն կայացել հիմնականում դիմումատուներ չլինելու պատճառով: Կայացած 91 մրցույթներում հաղթող ճանաչվողներ չեն եղել: Ընդհանոր առամբ կայացած մրցույթներին մասնակցել է 1325 քաղաքացի:Մանրամասն »

15.11.2012

Քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան` ՀՀ ՔԾԽ աշխատակազմի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի` 2012թ. դեկեմբերի 28-ի հրամանագրով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի ղեկավար Սամվել Յազերյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

12.11.2012

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանի աշխատանքային այցը Ուկրաինա

Նոյեմբերի 8-10-ը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ուկրաինայի Հանրապետությունում` մասնակցելու Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տարածաշրջանային 6-րդ ամենամյա կոնֆերանսին: Այն կազմակերպել էր Ուկրաինայի Քաղաքացիական ծառայության ազգային գործակալությունը` Ուկրաինայի նախագահի վարչակազմի և Եվրոպայի հանձնաժողովի աջակցությամբ: Մանրամասն »

25.10.2012

Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հնարավորություններն ընդլայնվում են

Հոկտեմբերի 25-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական ծառայությանը և հանրային կառավարմանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին: Հուշագիրն ստորագրեցին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը և Ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Էլվիրա Դանան: Մանրամասն »

15.10.2012

ԵԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնման ակնկալիքով

Հոկտեմբերի 12-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլիամ Հենլոնին: Մանրամասն »

20.09.2012

Աշխատանքային հանդիպում ՀՀ ՔԾԽ-ում

Սեպտեմբերի 19-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանն ընդունել էր <<Կառավարման եւ ղեկավարման զարգացման աջակցություն>> (OECD) կազամկերպության եւ Եվրոպայի Միության համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի համակարգող Ջուլիո Նաբայիսին և ԵՄ խորհրդատվական խմբի անդամ Կառլ Ուլբրիխտին: Մանրամասն »

08.06.2012

Կատարելագործվում են քաղծառայողների բանակցային հմտությունները

Հունիսի 5-ից 7-ը Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կազմակերպել էր սեմինարներ` “Բանակցությունների վարման մեթոդները” և “Կայուն զարգացման ռազմավարության իրականացում” թեմաներով: Մանրամասն »

10.05.2012

Հավաստագրման գործընթացը շարունակվում է


ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում վերստին սկսվել է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագրերի տրամադրման գործընթացը: Մանրամասն »

31.01.2012

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից շնորհակալագրերի արժանացած քաղաքացիական ծառայողները


Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառա­յության համակարգի ներդրման 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունվարի 31-ին, ՀՀ քաղաքացիական ծառայության խոր­հր­դում տեղի ունեցավ հանդիպում քաղաքացիական ծառայողների հետ: Մանրամասն »

20.01.2012

ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը և ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհուրդը 10 տարեկան են

 

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակի կապակցությամբ հունվարի 20-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Մանրամասն »

20.01.2012

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի ելույթը քաղաքացիական ծառայության 10-ամյակի հանդիսավոր ընդունելությանը

 

Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգը բոլորեց իր տասնամյակը: Այն անկախ Հայաստանի պատմության վերջին տասը տարիների ուղեկիցն է և դարձել է մեր պետականության կայացման և ամրապնդման հիմնական մեխանիզմներից մեկը:Մանրամասն »

19.01.2012

Շնորհակալագրեր` համակարգի կայացմանը նպաստելու համար

   

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառա­յության համակարգի ներդրման 10-ամյակի կապակցությամբ հունվարի 19-ին, ՀՀ քաղաքացիական ծառայության խոր­հր­դում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:Մանրամասն »

30.08.2011

Հանդիպում Վայոց ձորի մարզում

   

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակությունը ՀՀ ՔԾ խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ ղեկավարությամբ օգոստոսի 5-ին այցելեց Վայոց ձորի մարզ և մարզպետարանում հանդիպում ունեցավ Վայոց ձորի մարզպետ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ և մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների հետ: Սերգեյ Բագրատյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ քաղաքացիական ծառայության համակարգի անցած տասնամյա ճանապարհին զգացել են Խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների աջակցությունը համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում: Մանրամասն »

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ