10.05.12

Հավաստագրման գործընթացը շարունակվում է

   

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում վերստին սկսվել է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագրերի տրամադրման գործընթացը: Հավաստագրերը տրվում են այն քաղաքացիներին, ովքեր հաջողությամբ թեստավորվել են: Այս տարի երկրորդ անգամ հավաստագրման թեստավորումն անցկացվել է ապրիլի 16-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 456 քաղաքացի: 16 խմբերով անցկացված թեստավորման արդյունքում հավաստագիր ստանալու իրավունք է ձեռք բերել 360 քաղաքացի, 96 հոգի չեն կարողացել բավարար մակարդակով կատարել թեստային առաջադրանքը: Հավաստագրման թեստավորումն անցկացվում է 2011թ. հունվարից: Առ այսօր մեկամյա վավերականություն ունեցող հավաստագիր ձեռք բերելու իրավունք է ստացել ընդհանուր առմամբ 2025 քաղաքացի: Նրանցից 285-ը նշանակվել են համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերի կրտսեր թափուր պաշտոններում, ևս 32-ի հետ կնքվել են ժամկետային աշխատանքային պայմանագրեր` ժամանակավոր կրտսեր թափուր պաշտոններն զբաղեցնելու նպատակով:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ