ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հայտարարում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու

համար թեստավորում (այսուհետ` Թեստավորում) անցկացնելու մասին

Թեստավորմանը մասնակցելու համար ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը կարող են Խորհուրդ ներկայացնել էլեկտրոնային եղանակով կամ անձամբ:

 1. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայք www.cscouncil.am և լրացնել նշված կայքի «Գլխավոր էջ»-ի «Կրտսեր քաղաքացիական ծառայող» բաժնի կամ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Թեստավորման համար դիմումի ներկայացում» ենթաբաժնում զետեղված դիմումը և անձնական տվյալների վերաբերյալ հայտարարությունը:

 Լրացված դիմումին անհրաժեշտ է կցել և Խորհուրդ ուղարկել`

* անձնագրի պատճենը,

* Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը,

* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

Թեստավորմանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմած ՀՀ քաղաքացիները Թեստավորման հարցաշարերի մշակման համար օգտագործված իրավական ակտերի և գրականության ցանկը կարող են ներբեռնել վերոնշյալ կայքի «Գլխավոր էջ»-ի «Կրտսեր քաղաքացիական ծառայող» բաժնի «Թեստավորման անցկացման համար իրավական ակտերի և գրականության ցանկ» ենթաբաժնից:

Թեստավորմանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմած յուրաքանչյուր քաղաքացի իր դիմումի գրանցման և Թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկատվությունը կարող է ստանալ 3 աշխատանքային օրվա ընթացքում` այցելելով նույն կայքի «Գլխավոր էջ»-ի «Կրտսեր քաղաքացիական ծառայող» բաժնի կամ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Թեստավորման դիմումի պատասխանի դիտում» ենթաբաժինը:

Թեստավորմանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմած ՀՀ քաղաքացիները Թեստավորման սահմանված օրը Թեստավորման հանձնաժողովին պետք է ներկայացնեն Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը):

ՀՀ քաղաքացիները Թեստավորմանը մասնակցելու համար փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել 14.12.2016թ.` ժամը 14:15-ից, մինչև դեկտեմբերի 28-ը.` ժամը 17:15:

 

2. Անձամբ փաստաթղթերը ներկայացնելու համար դիմող ՀՀ քաղաքացիները Խորհուրդ (ք. Երևան, Տերյան 89) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` իր պատճենով,

* դիմում (ձևը կարելի է վերցնել Խորհրդի աշխատակազմից),

* հայտարարություն անձնական տվյալների վերաբերյալ (ձևը կարելի է վերցնել Խորհրդի աշխատակազմից),

* Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ,

* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

Թեստավորմանը մասնակցելու համար անձամբ դիմող յուրաքանչյուր քաղաքացի Խորհրդի աշխատակազմից կստանա Թեստավորման հարցաշարերի մշակման համար օգտագործված իրավական ակտերի և գրականության ցանկը, ինչպես նաև քննաթերթիկ, որում նշված կլինի Թեստավորման անցկացման օրը, ժամը և վայրը:

Թեստավորմանը մասնակցելու համար անձամբ դիմող ՀՀ քաղաքացիների փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 14:15-ից մինչև. 17:15-ը:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` ....:

* * *

Թեստերը կազմվում են հետևյալ բնագավառներից`

* Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

* «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

* հայերենի իմացություն

* Հայաստանի, նրա պատմության, նշանավոր դեմքերի, նշանակալի փաստերի և իրադարձությունների, hամաշխարհային մշակույթի և հոգևոր արժեքների ճանաչողական իմացություն

* համակարգչային հմտությունների տեսական իմացություն:

Թեստավորման հարցերը մշակված են ՀՀ Սահմանադրությունից, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքից, ինչպես նաև հանրակրթական դպրոցի առարկայական ծրագրերից: Իրավական ակտերի և գրականության ցանկը տեղադրված է Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում`

http://www.cscouncil.am/doc/Mrcutayin/krtsergrakanutyun.pdf :

Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարը 5000 (հինգ հազար) դրամ է, որն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե` Խորհրդի անվամբ բացված եկամտային հաշվի համարին` 900005281523: Սահմանված օրը Թեստավորմանը չներկայանալը կամ Թեստավորման արդյունքները հիմք չեն վճարը հետ վերադարձնելու համար:

ՀՀ քաղաքացիները Թեստավորմանը ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ):

Թեստավորմանը մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Խորհրդի աշխատակազմ (ք. Երևան, Տերյան 89, հեռ. 011 56-64-62, 011 54-11-38), ինչպես նաև այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայք www.cscouncil.am:

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ


 

 

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ