Քառակողմ հուշագիր` ԵՊՀ-ում

   

Նոյեմբերի 11-ին Երևանի պետական համալսարանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, «Հայ պետական ծառայողների միությունե հասարակական կազմակերպության և Երևանի պետական համալսարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն` կողմերը հետամուտ կլինեն քաղ.ծառայողների կողմից բարելավված հանրային ծառայությունների մատուցմանը և նրանց մասնագիտական կատարելագործմանը` խրախուսելու թափանցիկությունն ու նվազեցնելու կոռուպցիոն ռիսկերը Հայաստանի հանրային կառավարման համակարգում: Համատեղ նախաձեռնության նպատակն է խթանել կոռուպցիոն ռիսկերի գիտակցման ձևավորումը քաղ.ծառայողների շրջանում և ներդնել ժամանակակից կառավարման մեթոդներ քաղաքացիական ծառայության ոլորտում` բարոյական նորմերի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպմամբ: Պետ.համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել համակողմանի համագործակցության նախաձեռնությունը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան նշել է. «Արդյունավետ հանրային կառավարումը կախված է քաղաքացիական ծառայողների հմուտ և մասնագիտական աշխատանքից, և մենք հավատացած ենք` որակյալ վերապատրաստումը կխթանի Հայաստանում արդյունավետ և թափանցիկ հանրային ծառայույթուն բոլորի համարե: Իսկ Հայաստանի Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հավելել է. «Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումը մեր այսօրվա մարտահրավերներից մեկն է, և քաղ.ծառայողների կատարելագործված հմտությունները կօգնեն մատուցել ավելի բարձրորակ ծառայություններ քաղաքացիներին: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային հանրության և կրթական համակարգի հետ համագործակցությունը գերազանց հնարավորություն է` խթանելու առավել մասնագիտացված քաղաքացիական ծառայություն Հայաստանում>>: Ուսումնական ծրագիրը և ձեռնարկը մշակվել է «Պետական ծառայողների միությանե կողմից` Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ: Հանրային կառավարման ոլորտի փորձագետները դասախոսություններ կվարեն մի շարք թեմաների շուրջ` ներառյալ քաղաքացիական ծառայողների բարոյա-էթիկական նորմերը, հանրային կառավարման ոլորտում կոռուպցիոն ռիսկերը, հաղորդակցությունը քաղաքացիներին ծառայություն մատուցելիս, և այլն: Վերապատրաստման դասընթացը կներառվի Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ուսումնական ծրագրում: «Պետական ծառայողների միությունե հասարակական կազմակերպության նախագահ Վաչե Քալաշյանը նշել է. «Վերապատրաստման ծրագիրը արդյունավետ գործիք է` բարձրացնելու մասնակիցների իրազեկվածությունը կոռուպցիոն դրսևորումներին և ռիսկերին` ավելի հոգատար և բարեխիղճ լինելու` պետության կողմից ծառայություններ մատուցելիսե:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ