20.05.12

ԵԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնման ակնկալիքով   

Հոկտեմբերի 12-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլիամ Հենլոնին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքացիական ծառայության համակարգի հիմնական ձեռբերումներին, առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Ներկայացնելով համակարգը` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց, որ համակարգը գտնվում է նոր բարեփոխումների փուլում, որի շրջանակներում ՀՀ ՔԾԽ-ն ձեռնամուխ է եղել նոր քաղաքականության մշակման աշխատանքներին: Չնայած օրեսդրության մշտական կատարելագործման, մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ունեցած համակարգային լուրջ հաջողություններին` ըստ պարոն Բադալյանի` դեռևս մեթոդական բնույթի խնդիրներ կան, որոնք համապարփակ լուծումներ են պահանջում և որոնց հետ կապված միջազգային, եվրոպական կառույցների աջակցության կարիք է զգացվում: Դրանք կապված են մասնավորապես մրցույթների և ատեստավորումների հարաշարերի, մասնագիտական վերապարտաստման, ուսուցման կարիքների բացահայտման, չափորոշիչների կատարելագործման հետ, որոնք գիտական և փորձագիտական ներուժի ներգրավվածություն են պահանջում:
Պարոն Հենլոնը բարձր գնահատեց քաղաքացիական ծառայության ոլորտի կայացման և զարգացման ուղղությամբ արձանագրված հաջողությունները, դրանց ուղղությամբ գործադրված ջանքերը  և այդ շրջանակներում Խորհրդի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Նաև պատրաստակամություն հայտնվեց համակարգի զարգացման հիմնական գերակայությունների հիման վրա ընդլայնել հետագա համագործակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում աշխատանքներ իրականացնել կոնկրետ խնդիրներից բխող նոր ծրագրեր մշակելու և իրականացնելու ուղղությամբ: 


 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ