25.07.13

ՀՀ պաշտոնյաների ազգային վերապատրաստման CABIR ծրագիր անվտանգության քաղաքականության թեմայով

2013 թվականի սեպտեմբերի 25-27, Պետական կառավարման ակադեմիա, Երևան

Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտը (Ժնև, Շվեյցարիա) սիրով հայտարարում է Հայաստանի Հանրապետության քաղծառայողների համար անվտանգության քաղաքականության թեմայով CABIR ազգային վերապատրաստման ծրագրի  մասնակցության հայտերի ընդունում:

Վերապատրաստումը կանցկացվի 2013 թվականի սեպտեմբերի 25-27-ը Երևանում` Պետական կառավարման ակադեմիայում:

Զարգացման ու համագործակցության շվեյցարական գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագիրը կկենտրոնանա հետևյալ ոլորտների վրա

  • հակամարտության ծագում
  • խաղաղապահ կառույցներ
  • հակամարտության կարգավորում և տնտեսական զարգացում
  • անվտանգություն և զարգացում
  • Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության դերը:

Սույն վերապատրաստման ծրագիրը  կլինի անգլերենով և նախատեսված է շուրջ 20 քաղծառայողի համար: Կլինեն տեսական և գործնական դասախոսություններ, որոնք կկարդան պրոֆեսոր Ստեֆանի Հոֆմանը և Ռավի Բհավնանին Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտից, ինչպես նաև` դոկտոր Պալ Դունայը և Ալեքսանդրա Տոկարևան Ժնևի Անվտանգության քաղաքականության կենտրոնից:

Ժնևի ինստիտուտը ողջունում է այն քաղծառայող դիմորդներին, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին.

Քաղծառայողներ, ովքեր աշխատում են հետևյալ պետական կառույցներում`

  • ՀՀ Նախագահի աշխատակազմ
  • Արտաքին գործերի նախարարություն
  • Արդարադատության նախարարություն
  • Պաշտպանության նախարարություն
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  • Սփյուռքի նախարարություն
  • Ազգային անվտանգության ծառայություն
  • ունեն բակալավրի աստիճան և առնվազն 3 տարվա ստաժ
  • 25-35 տարեկան են
  • շատ լավ տիրապետում են անգլերենին
  • հայտի ձևի ուղարկում /հավելված 1/
  • Հաճախելու թույլտվության ձևի ուղարկում` ստորագրված վերադասի կողմից /հավելված 2/:

Հայտերի ուղարկման վերջնաժամկետը 2013 թվականի սեպտեմբերի 8-ն է:

Մասնակիցների վերջնական ընտրությունը կկատարի Ժնևի ինստիտուտը: Թերի հայտերը չեն դիտարկվի:

Վերապատրաստումը եռօրյա ինտենսիվ ծրագիր է, դասախոսությունները սկսվում են ժամը 9:00-ին և ավարտվում 17:00-ին: Մասնակիցները պետք է հաճախեն բոլոր դասերին: Վերապատրաստման ավարտին կտրամադրվի մասնակցության վկայական: Կուրսն անվճար է:

Դիմումներն ուղարկել հետևյալ էլ-հասցեին` externalrelations@csc.am :

Ցանկացած հարցով կապվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի արտաքին կապերի բաժին հետևյալ hեռախոսահամարով` 54 11 37:

 

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ