07/09/2011

ՀՀ ՔԾԽ նախագահն ընդունել է Կանադայի հանրային ծառայության հանձնաժողովի նախագահին

   

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր ընդունել է Կանադայի հանրային ծառայության հանձնաժողովի նախագահ տիկին Մարիա Բարրադոսին: Վերջինս Հայաստան է ժամանել` մասնակցելու սեպտեմբերի 7-ից 9-ը Երևանում անցկացվող ¦Մասնագիտությունը հեռանկարում¦ միջազգային 5-րդ համաժողովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի կազմակերպմանը, ինչպես նաև հանրային ծառայության ոլորտում երկու երկրների միջև գործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը կարևորեց Երևանում անցկացվող համաժողովը քաղաքացիական ծառայության բարեփոխումների ընդհանուր տենդենցրենի հստակեցման, փորձի փոխանակման և մասնակից երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարների տեսանկյունից: §Հայաստանում խնդիր է դրվել բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, որին գնում ենք էվոլյուցիոն փոփոխությունների ճանապարհով: Պետք է կարողանանք այնպիսի կառուցակարգեր ներդնել, որպեսզի համակարգը համալրենք բարձրակարգ մասնագետներով: Եվ մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, թե ինչպես են այդ խնդիրը լուծում համաժողովին մասնակից մեր գործընկեր կառույցները¦:
Տիկին Բարրադոսը պատրաստակամություն հայտնեց փոխանցելու մրցութային հարցաշարերը որակապես բարելավելու և համակարգի համալրումը գիտելիքների ու արժանիքների գնահատման հիման վրա իրականացնելու ոլորտում կանադական փորձը: Երկուստեք կարևորվել է պետական ծառայության ոլորտի կայունության ապահովման և քաղաքական զսպվածության սկզբունքների պաշտպանության հարցը:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ