30/08/2011

Մանվել Բադալյանը պարգևատրեց քաղծառայողներին

   

Օգոստոսի 5-ին Արարատի մարզպետ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ և մարզպետարանի քաղծառայողները իրենց հարկի տակ սիրով ընդունեցին ՀՀ ՔԾ խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ և ՔԾ խորհրդի պատվիրակության անդամներին: Մանվել Բադալյանը նշեց, որ ինքը երկրորդ անգամ է այցելում Արարատի մարզպետարան և հասցրել է նկատել աշխատողների համախմբվածությունը, ընդգծված ինտելեկտը, մասնագիտական բարձր կարողությունները: Նա հանդիպումը վերածեց ջերմ զրույցի: Անդրադառնալով համակարգի կայացման դժվարին գործընթացին, երբ անգամ պետական մարմինների անտեղի համառությունն անհրաժեշտ էր կոտրել, հաղթահարել մի շարք դժվարություններ` անցնելու համար այն ճանապարհով, որով վաղուց արդեն քայլում են ավելի քաղաքակիրթ երկրները: Նա անկեղծանալով ասաց, որ համակարգը զերծ չէ թերություններից, և նշեց, որ բոլորի պարտքն է` այդ թերությունները վերացնելով` շարժվել առաջ, ինչպես արել են մյուս երկրները: ՔԾ խորհրդի նախագահը խոսեց նաև կրտսեր պաշտոններին վերաբերող գործընթացների և այլ հիմնախնդիրների մասին: Նա նշեց, որ 10 տարեկան համակարգի նկատմամբ ինքն ունի հայրական գորովանք: Եվ դա միանագամայն հասկանալի է, քանի որ Մանվել Բադալյանն է դրել այդ կառույցի հիմնաքարը, և այսօր քաղծառայության համակարգը կայացած և զարգացող ինստիտուտ է: Նա հպարտությամբ ընդգծեց, որ առաջիկայում Երևանում կկայանա եվրոպական պետությունների քաղաքացիական ծառայության ցանցի համաժողովը, որին մասնակցելու են եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ:
Հանդիպումը շարունակվեց հաճելի անակնկալներով. մարզպետարանի 11 քաղծառայողներ արժանացան Քաղաքացիական ծառայության խորհրդի շնորհակալագրերի: Մանվել Բադալյանն անակնկալ մատուցեց նաև Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին` նրան նվիրելով Քաղաքացիական ծառայության խորհրդի վարչական շենքը պատկերող նկար: Չուշացավ նաև մարզպետ Էդիկ Բարսեղյանի անակնկալը. Մանվել Բադալյանը պարգևատրվեց ՀՀ Արարատի մարզպետի հուշամեդալով` □Քաղաքացիական ծառայության համակարգի կայացման տասնամյակի և այդ համակարգում ունեցած ներդրման համար□: ՔԾ խորհրդի նախագահը, շնորհակալություն հայտնելով, ասաց, որ սրանից ավելի հաճելի անակնկալ չէր կարող լինել և ընդգծեց, որ Արարատը առաջին մարզն է և սա առաջին մարզպետարանն է և առաջին մարզպետն է, ումից ինքն ստանում է այսպիսի պարգև:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ