31.05.13

Մշակվել է հեռահար վերապատրաստման նոր համակարգ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում քննարկում է կազմակերպվել քաղաքացիական ծառայողների էլեկտրոնային, հեռահար ուսուցման համակարգի ներդրման խնդիրների շուրջ: Մասնավորապես քննարկվել են հեռահար ուսուցման ծրագրի գործարկման տեխնոլոգիական լուծումների ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև դրանք այսօր քաղաքացիական ծառայության համակարգում գործող մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգին համապատասխանեցնելու մեխանիզմները: Հեռահար ուսուցման համակարգի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «հեռահար» ծրագրի շրջանակներում` «Ամերիա» ՓԲԸ-ի կողմից:
Նոր համակարգի ներդրման արդյունքում հնարավորություն կստեղծվի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումներն իրականացնել նաև առցանց ռեժիմով` նոր մակարդակի հասցնելով ուսուցման և վերապատրաստումների ընթացքում գիտելիքների ու հմտությունների ստուգման և գնահատման մեթոդաբանությունը: Այն ենթադրում է նաև վերապատրաստման ծրագրերի շրջանակում ստեղծված մոդուլների էլեկտրոնայնացում, ինչը հնարավորություն կտա ստեղծել մոդուլների միասնական էլեկտրոնային բազա և առավել ճկունություն վերապատրաստումների կազմակերպման հարցերում:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ