Մեր մասին

   

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ստեղծվել է քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականությունն իրականացնելու համար, գործում է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և 2002 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ մտած <<Քաղաքացիական ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա: Խուրհուրդը ստեղծվել է պետական կառավարման համակարգի բարեփոխումների և հակա¬կոռուպցիոն քաղաքականության արդյունքում արդյունավետ, միասնական կադրային քաղաքականություն իրականացնելու, պետական ապարատը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ արհեստավարժ, բարոյական բարձր հատկանիշներով օժտված կադրերով համալրելու, քաղաքացիական ծառայողների իրավական պաշտպանվածությունը և օրինական շահերը պաշտպանելու նպատակով:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ