06/10/2011

Կայացավ Արևելյան գործընկերության “Հանրային կառավարման բարեփոխումներ” պանելի առաջին աշխատանքային հանդիպումը

   

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին Եվրոպական Միության աջակցությամբ Տալլինում կազմակերպվեց Արևելյան գործընկերության հանրային կառավարում պանելի առաջին աշխատանքային հանդիպումը: Պանելը մաս է կազմում “ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն” թեմատիկայով առաջին պլատֆորմի: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ՔԾԽ աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Աննա Գրիգորյանը: Աշխատանքային հանդիպմանը մասնակցող արևելյան գործընկերության վեց երկրների ներկայացուցիչների նպատակն էր քննարկել և հաստատել “Հանրային կառավարման բարեփոխումներ” պանելի Աշխատանքային Ծրագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար /մայիս 2011 – մայիս 2014/:

Պանելի աշխատանքային ուղղությունները ներքոհիշյալ 6-ն են:

  1. Քաղաքացիական ծառայության/հանրային ծառայության մասին օրենք/ կարգեր/համալրում
  2. Վարչական մարմինների միջև ներքին և արտաքին համագործակցություն, ներառյալ հետաքրքրված գործընկեր երկրների միջև / հանրային-մասնավոր սեկտորների համագործակցություն/ քաղաքացիական ծառայության վերապատրաստում:
  3. թափանցիկություն, բաց կառավարում և տվյալների պաշտպանվածություն
  4. էլ-կառավարում
  5. տեղական/համայնքային կառավարում
  6. տեխնիկական օժանդակության արդյունավետ կառավարում

Հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետ պարոն Ֆրանսիսկո Կորդոնան` Արևելյան գործընկերության երկրներում Հանրային կառավարման բարեփոխումների վերաբերյալ, ներկայացրեց կենտրոնական և արևելյան եվրոպայում ՍԻԳՄԱ-ի ծրագրային գործողություններից քաղված դասեր:Ելույթ ունեցավ նաև հանրային ծառայության փորձագետ դոկտոր Ալեկսեյ Սեկարևը, ով ներկայացրեց Արևելյան գործընկերության երկրների հանրային կառավարման համեմատական վերլուծությունը:

Հանդիպումն ավարտվեց Աշխատանքային Ծրագրի հաստատմամբ:

 


 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ