Միջազգային համագործակցության նոր հնարավորություններ քաղաքացիական ծառայության ոլորտում

   

Իռլանդիայի հանրային նշանակումների ծառայության հրավերով 2010 թվականի սեպտեմբերի 6-8-ը Դուբլինում էր գտնվում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն էր մասնակցությունը <<Մասնագիտությունը հեռանկարում>> ամենամյա համաժողովների շրջանակում Դուբլինում 2010 թվականի սեպտեմբերի 6-8-ը կազմակերպվող << Ակադեմիայի առաջնորդող դերը կառավարման արդյունավետության բարձրացման գործում >> թեմայով կոնֆերանսին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Իռլանդիայի հանրային նշանակումների ծառայություն միջև համագործակցության հուշագրի ստորագրումն ու 2010-2014 թվականների համագործակցության աշխատանքային ծրագրերի պլանավորումը: Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իռլանդիայի հանրային նշանակումների ծառայության ղեկավար Բրայան Էնդրյուսի, ինչպես նաև կոնֆերանսի մասնակից երկրների պատվիրակությունների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման տարեկան աշխատանքային ծրագրեր կազմելու, մարդկային ռեսուրսների զարգացման բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման և համագործակցության իրականացման հնարավոր եղանակներին և մեխանիզմներին վերաբերող հարցեր: Իռլանդիայի հանրային նշանակումների ծառայության ղեկավար Բրայան Էնդրյուսի հետ համաձայնություն է ձեռք բերվել ստորագրել երկու կառոյցների միջև հետագա համագործակցության 2010-2014թթ աշխատանքային, գիտական և կրթական ծրագրեր: Սեպտեմբերի 6-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Իռլանդիայի հանրային նշանակումների ծառայություն միջև ստորագրվել է հուշա·իր <<Քաղաքացիական ծառայության և հանրային կառավարման ոլորտներում համագործակցության մասին >>: Հուշագրով նախատեսվում է զարգացնել քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու կառավարչական հմտությունները Եվրոպական ինտեգրացիայի բնագավառում, իրականացնել քաղաքացիական ծառայության ոլորտում մագիստրոսների, մասնագետների և վերապատրաստողների պատրաստում, մատչելի դարձնել երկու կողմերի ձեռքբերումները քաղաքացիական ծառայության բնագավառում` համատեղ խորհրդակցությունների, համաժողովների, կլոր սեղանների, ծրագրերի, փորձի փոխանակման, ուսումնական այցերի և այլ նախաձեռնությունների միջոցով և այլն: Իռլանդական կողմի հետ համագործակցության արդյունքում ակնկալվում է փորձագիտական մակարդակով ուսումնասիրել կադրային բնագավառում Իռլանդիայում իրականացվող քաղաքականությունը, վերապատրաստումների կազմակերպման և իրականացման, ‎‎ֆինանսավորման և գնահատման, ծառայողների կատարողականի գնահատման, էթիկայի կանոնների(շահերի բախում, նվերներ, եկամուտների հայտարարագրում և այլն) մշակման և պահպանման և այլ խնդիրների հետ կապված փորձն ու կառուցակարգերը: Մեր քաղաքացիական ծառայողները հնարավորություն կունենա մասնակցելու մարդկային ռեսուրսների կառավարման, վերապատրաստողների վերապատրաստման և այլ թեմաներով վերապատրաստման ծրագրերին: Հնարավոր կլինի կառավարման և վարչարարության ոլորտում իրականացնել համատեղ գիտական, ուսումնական ծրագրեր, սեմինարներ և այլն: <<Մասնագիտությունը հեռանկարում>> ամենամյա համաժողովին, բացի Հայաստանից, մասնակցում էին պատվիրակություններ Բելգիայից, Նիդեռլանդներից, Կանադայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից և այլն: Քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման, այն միջազգայնորեն ավելի ճանաչելի դարձնելու առումով կարևորելով միջազգային նմանատիպ կոնֆերանսների անցկացումը, դրանցում Հայաստանի ակտիվ նախաձեռնողական մասնակցությունը` Հայաստանը պատրաստակամություն է հայտնել <<Մասնագիտությունը հեռանկարում>> հաջորդ, 2011 թվականի համաժողովն անցկացնել Երևանում, ինչն ընդունվել է համաժողովի մասնակիցների կողմից:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ