05/04/2011

Աշխատանքային քննարկում` ՀՀ ՔԾԽ-ում

   

Ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` բարձրագույն մասնագիտական կրթության պահանջների և դրան առնչվող խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը հրավիրված էր ՀՀ կրթության և գիտության նախարարության ակադեմիական փոճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գայանե Հարությունյանը:
Համատեղ քննարկումն ուղղված էր պետության կողմից ճանաչված մասնագիտությունների և քաղաքացիների կողմից ներկայացվող բարձրագույն կրթության դիպլոմների համարժեքության և համապատասխանության որոշման հետ կապված խնդիրները լուծելու ուղիներ գտնելուն: Քաղաքացիական ծառայության համակարգում նման խնդիրներ ի հայտ են գալիս, երբ անհրաժեշտություն է առաջանում որոշելու, թե որքանով են քաղաքացիների ներկայացրած բարձրագույն կրթության հավաստագրերում նշվող մասնագիտական որակավորումները համապատասխանում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի մասնագիտական պահանջներին:
ԱՓՇԱՏԿ տնօրենը ներկայացրեց դիպլոմների, որակավորումեների և այլ ակադեմիական կամ մասնագիտական որակավորումների ճանաչման եվրոպական փորձը, միջազգային օրենսդրությունը, մասնագիտական կթության և որակավորումների ճանաչման և աշխատաշուկայի փոխառնչություններում նկատվող նոր միտումները, Հայաստանում այս ոլորտում իրականցվող քաղաքականությունը: Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում: Մտքերի փոխանակման արդյունքում նպատակային համարվեց առաջիկայում շարունակել նման հանդիպումները և կուտակված խնդիրների համար կոնկրետ լուծուներ գտնելու նպատակով ավելի սերտ համագործակցություն ծավալել ՀՀ ՔԾԽ-ի, ՀՀ կրթության նախարարության և ակադեմիական փոճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի միջև:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ